Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Շոուն շարունակվում է

Շոուն շարունակվում է
03.04.2024 | 20:08

Էժան շոու է ու խայտառակություն, երբ վարչապետի տիկինն առաջարկում է գործարար միջավայրում իր հետ ընթրել՝ վճարելով 1 մլն դրամ։

Էժան շոու է ու ողբերգություն, երբ ի պաշտոնե երկրի երկրորդ դեմքը մարդկանց է փնտրում, ովքեր հակառակը կապացուցեն, որ տավուշյան վիճահարույց գյուղերն ու հարակից տարածքները հայկական են:

Քանզի, ըստ նրա «դրանք ադրբեջանական են և դա մենք միշտ էլ իմացել ենք»:

Ավելին՝ տարածքների պատկանելիության առումով ասում է՝ «իսկ ինչի՞ ադրբեջանցիները չպետք է հարձակվեն»՝ այդկերպ հաստատելով, որ դրանք ադրբեջանական են, մենք՝ օկուպանտ, հետևաբար եթե Ադրբեջանը որոշի պատերազմով վերցնել՝ իրավաչափ կլինի:

Իսկ հայկական լինելու հանգամանքն ապացուցող մարդիկ, որոնք տասնյակ հազարաներ են՝ իրենց հերթին կասկածող են ման գալիս, որ Աղդամն էլ երկրի երկրորդ դեմքի ու նրա կոլեգաների հայրենիքը չէ:

Հերթական շոու ու էժան դեմագոգիա է «մեսիա» վարչապետի մտքի գոհարները, ինչպիսիք են.

«Հիսուս Քրիստոսն իմ ընկալմամբ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է», «Շնորհակալ եմ, որ հավատացել եք, որ ոչ միայն Հիսուս Քրիստոսը կարող է հարություն առնել, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը»:

Զավեշտի գագաթնակետն էլ ՔՊ հայտնի պատգամավոր, մտքի Էվերեստ Հովիկ Աղազարյանի՝ «Հիսուսին հավատացի Փաշինյանին ճանաչելուց հետո» հոգու պաթոսաճիչն էր:

Կրկին չենք զարմանում:

Ի դեպ, նման ցայտուն մտքեր «սրտի վարչապետն» արտահայտել է ոչ առաջին անգամ:

Դեռևս 4 տարի առաջ ինքն իրեն համեմատում էր Հիսուսի հետ՝ որպես սիրո ու համերաշխության քարոզիչ, անցած տարի իր իշխանությունը համարեց աստվածատուր, ՔՊ-ի ուղին համադրեց Հիսուսի ուղու հետ, դե իսկ այսօր՝ իրեն ասոսացրեց Հիսուսի հետ, վերջինիս էլ հեղափոխական կարգեց:

Ենթադրելի է, որ նա չգիտի կամ իրեն չեն ասել, որ ի հեճուկս, Քրիստոսին խաչեցին հենց նրա համար, որ չցանկացավ հեղափոխական լինել և հեղափոխություն անել:

Եվ հետո՝ ինքը գիտի, բայց իրեն չեն ասում, որ նա անաստված է, որն ապաշխարելու կարիք ունի ու որ Աստծո դատաստանի առաջ է կանգնելու:

Մնում է ասել.

«Տե՛ր Աստված, փրկեայ զմեզ նման բարդույթներով հոգեխեղված, թշվառ ու ողորմելի հեղափոխականից:

Մեղա՜ մեզ, Տե՛ր Աստված, որ երկրիս ղեկավարը տիկ-տոկի աստղ պետք է դառնա ու դեռահասների սոցիալական ցանցով՝ «Զրույց պետության մասին» մենախոսական հաղորդաշար վարի ու մեզ բացատրի, թե ինչ է պետությունն ու պետականությունը, տարածքն ու սահմանը:

Մերօրյա «մարգարեն» այսօր նաև պետք է հայտարարի, թե «Ինքս ինձ համար ռազմավարական որոշում եմ կայացրել, որ չեմ հանձնվելու։ Երկար եմ մտածել, որ գուցե երկրի շահից բխում է, որ ես հանձնվեմ ու թողնեմ այս ճանապարհը, բայց բոլոր վերլուծությունները ցույց են տվել, որ ոչ։

Այ դա կլինի իսկական դավաճանություն»։

Այսպիսով, նա կատարեց իր ընտրությունը․

իր իշխանության և Հայաստանի Հանրապետության գոյության միջև ընտրեց իշխանությունը։

Նա կարող է հանձնել ինչ պետք է, բայց անձնապես չհանձվել:

Այնպես, ինչպես հանձնեց Արցախը, Հայաստանի ձնոտ սարերը, բայց չհանձնվեց:

Ինչևէ, չգիտես, խնդա՞ս, թե՞ լաս:

ՈՒժ չի մնացել ո՛չ խնդալու և ո՛չ էլ լացելու համար:

Մի բան հաստատ է.

մեզ հասնում է նման պարանոյիկ-պոպուլիստ, դեմագոգ, բախտախնդիր ու խրոնիկ ստախոս առաջնորդ:

Այնպես որ՝ «համայնքը զորավոր է»:

Զորավոր համայնքի համար էլ ապագա կա:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ